Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Ցնցուղ ընդունելը սպառնում է մարդու առողջությանը

Ցնցուղ ընդունելը սպառնում է մարդու առողջությանը

Կոլորադո համալսարանի աշխատակիցներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում հաջողվել է պարզել, որ բոլոր ցնցուղների գրեթե մեկ երրորդը անհամեմատելի մեծ թվով վարակների և մանրէների ապաստան է:

 

Ինչպես կարծում են հետազոտողները, այդ մանրէները կարող են լուրջ ազդեցություն թողնել թոքերի վրա. չէ՞որ ջրի հոսքի ժամանակ մանրէները օդ են բարձրանում, որն էլ մենք շնչում ենք, հայտնում է BBC-ն:

 

Միևնույն ժամանակ, ըստ հետազոտոների, հիվանդանոցների, հյուրանոցների, լողավազանների և շոգեբաղնիքների ցնցուղներն անգամ ավելի շատ վտանգավոր մանրէներ են պարունակում, քան տան լոգարանի ցնցուղը: Ինչպես նշել են հետազոտողները, մանրէները շերտերի տեսքով կուտակվում են ցնցուղների վրա, իսկ ջրի արտահոսքի ժամանակ ազատվում են:

 

Նշենք, որ առավել մեծ վնաս մանրէները կարող են հասցնել տարեց մարդկանց, հղիներին և նրանց, ում իմունիտետը ցածր է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ